ԿարևորՀասարակություն

Մայր Աթոռը հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին 4 սենյականոց բնակարան է նվիրում

Հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ,  4 սենյականոց բնակարան կնվիրի, լրատվամիջոցներին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:

«Նման դեպքեր էլի եղել են, երբ Մայր Աթոռը տարբեր հանգամանքներում գտնվող ընտանիքներին, օրինակ` ազատամարտիկների ընթանիքներին բնակարան է ընծայել: Կարապետյանների դեպքում այլ պարագա էր` բազմազավակ ընտանիք, որը կարիք ուներ պայմանների բարելավման, և Մայր Աթոռն էլ հանձն առավ լուծել այդ խնդիրը»,- ասել է տեր Վահրամը:

Հիշեցնենք, որ Կարապետյաններն ապրում են Մեծամորի հանրակացարանում` վարձակալությամբ:

Back to top button