Երևանում հնգյակ է ծնվել


Այսօր առավոտյան` ժամը 4:00-ի սահմաններում, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա: Կարապետյանների ընտանիքը բնակվում է Մեծամոր քաղաքում` հանրակացարանում։ Երեխաների առողջական վիճակը կայուն է, բժիշկների հսկողության տակ են գտնվում: Փոքրիկները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը մեծամորցիների Կարապետյանների ընտանիքին կհատկացնի 7.5 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին՝ 1.5 միլիոնական դրամ: 7.5 մլն դրամից՝ 2,5 մլն դրամն ուղղակիորեն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլն-ը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում բնական ճանապարհով հնգյակ է լույս աշխարհ գալիս:
Նկարները՝ Էրեբունի ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի ՖԲ էջի