Արման Մելիքյանը հնարավոր է դիմի ՍԴ


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Քարոզարշավ ծավալելու հարցում անհաղթահարելի խոչընդոտի հանդիպելու պատճառով նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նույնպես հնարավոր է դիմի ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար: ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը քարոզարշավի ընթացքում զբաղված է օրինաչափ ընտրություններ ապահովելու գործով եւ բախվել է իրավապահների հետ որոշ հարցեր պարզաբանելու խնդրի։ Նախորդ իր ասուլիսում նա տեղեկացրել էր, որ շենքերի լիազորները բնակիչներից հավաքագրում են անձնագրային տվյալներ: Իբրև ասվածի ապացույց լրագրողների միջոցով հրապարակավ ներկայացրել էր նաև ասվածն ապացուցող ձևաթութղը:
Նախագահի թեկնածուն սակայն ձեռնպահ է մնում փաստացի տեղեկություն տրամադրվող անձանց անունները հրապարակել` վերջիններին չվնասելու համար, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի նախագահի թեկնածուին այցեն իրավապահները։
«Օրինական ընտրությունների դեպքում կընդունեմ ցանկացած արդյունք եթե անգամ 0 տոկոս ձայն հավաքեմ»,- ասել է Արման Մելիքյանը: Այսօրվա դրությամբ նախագահի թեկնածուն 17-18 տոկոս քվե ստանալու ակնկալիք ունի։