ԿարևորՀասարակություն

Երթ՝ ի պաշտպանություն և ի հիշեցում աշխատավորների իրավունքների


Ի պաշտպանություն և ի հիշեցում աշխատավորների իրավունքների ՝ Երևանի կենտրոնում այսօր երթի են դուրս եկել արհմիությունների ներկայացուցիչները:  «Հանուն արժանապատիվ  աշխատանքի և վարձատրության», «Արդար աշխատանքային հարաբերություններ», «Մենք ուժեղ ենք միասին». երթն ընթացել է այս կարգախոսներով:  Ի դեպ, Ճյուղային տարբեր արհմիությունների ներկայացուցիչներ  երթը սկսել են կենտրոնի տարբեր հատվածներից,  հետո միացել իրար ու միասնական շարքերով շարժվել դեպի Հանրապետության հրապարակ:

 

Back to top button