Հասարակություն

Հայրենականի հաղթանակի առիթով կբեմադրվի «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկը

Մայիսի 9-ին լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 72-ամյակը: Հաղթանակի օրվա առիթով Հայաստանում առաջին անգամ կիրականացվի «Թամանյան» դիվիզիայի մարտերից մեկի վերակերտումը: Մայիսի 3-ին՝ ժամը 13-ին, Մայր Հայաստան թանգարանի դիմաց 40 ուսանողներ եւ զինվորականներ մոտ մեկ ժամով հանդիսատեսին կտեղափոխեն 1940-ականներ՝ հագուստի, զենքի եւ այլ հնարքների միջոցով կառուցելով պատերազմական իրականությունը:

Սա, Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանի խոսքով, երիտասարդների դաստիարակության հարցում նշանակալից միջոցառում է: Հայերը մեծ դերակատարում են ունեցել հայրենական հաղթանակի կերտման գործում եւ սերունդներին պետք է մշտապես հիշեցնել դա: Միջոցառմանը նաեւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից են ներկա լինելու: Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ նախագահ Գեւորգ Մելքոնյանի խոսքով, հնարավոր է՝ միջոցառումը ավանդական դառնա եւ հաջորդ անգամ վերակերտվի Արցախյան ազատամարտի կամ միջնադարյան հայտնի իրադարձության որեւէ դրվագ:

Back to top button