Քաղաքական

Անդրիաս Ղուկասյանը բժշկական հետազոտության կարիք ունի

Հացադուլի 20- րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում կարող են լինել լուրջ փոփոխություններ, հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ այսօր այցելելով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին։

Նախարարը նշել է, որ բժիշկները պարտավոր են ուսումնասիրել թեկնածուի առողջական վիճակը, որպեսզի բարդությունների ժամանակ միջամտություններ կատարվեն։

Նախարարը նշել է, որ թեկնածուի համաձայնության դեպքում իրենք կարող են նման հետազոտության կատարել հիվանդանոցային պայմաններում։

Back to top button