Ագրամունտը չի վարել այն նիստը, որին շատ էր սպասում


«Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,- Facebook-ի իր էջում նման գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Հիշեցնենք, որ հայտնի պրո-ադրբեջանական լոբբիստի համբավ ունեցող Պեդրո Ագրամունտը սկանդալի կենտրոնում է հայտնվել մարտին՝ Սիրիա կատարած այցելության պատճառով: Իր քաղաքական գործունեության ընթացքում տարբեր սկանդալների հերոս դարձած Ագրամունտը ստիպված է եղել ներողություն հայցել՝ նշելով, որ այցելությունը սխալ էր։