

Չեխիայի խորհրդարանը ապրիլի 25-ին 104 կողմ ձայնով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Բանաձեւում գրված է գրված է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»։