Երեւանի մի շարք խոշոր առևտրի կենտրոնների աշխատակիցներն այսօր վերսկսել են բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ: Հանրապետության վարչապետն այսօր ընդունել է Հնդկաստանի փոխնախագահին եւ այս ընթացքում ցուցարարները համաձայնել են իրենց ակցիան շարունակել շատրվանների մոտ՝ խոստանալով ժամը 12։ 45- ին՝ պաշտոնական հանդիպումից հետո, կրկին վերադառնալ կառավարության շենքի մոտ։