Հասարակություն

Մուսալեռից Մուսալեռ


Մուսալեռցիները  2 անգամ են գաղթել հայրենի գյուղից, 1915թ  և 1939 թվականներին: Մուսալեռի հերոսական ինքնապաշտպանական կռիվներին է մասնակցել նաև  Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Պետրոս Քեսաբլյանը:  1947 թ հայրենադարձված հոր պատմությունները  հիշել է ֆրանսիական անունը կրող  73-ամյա Ժոսեֆ Քեսաբլյանը:

Պտղունք գյուղի տունը Պետրոս Քեսաբլյանի համար երրորդ ու մնայուն տուն էր: Այժմ այնտեղ է ապրում  որդու  Ժոսեֆի ընտանիքը:  Պետրոս Քեսաբլյանի  առաջին տունը Մուսա լեռան լանջին գտնվող հարազատ Քաբուսիե գյուղում էր, որտեղ անցել էր նրա կյանքի մի մասը: Նա Մուսալեռան  շուրջ 53 օրյա ինքնապաշտպանական մարտերի մասնակիցներից է եղել:

Պատմական աղբյուրները վկայում են, որ 1915 թվականի գարնանը երիտթուրքական կառավարությունը սկսում է Արևմտյան Հայաստանի հայերի բնաջնջումը: Հուլիսի 26-ին հրաման է տրվել տեղահանել Մուսա լեռան ստորոտի 6 գյուղերի  հայությանը, որտեղ ապրել է ավելի քան 6000 բնակիչ: Քչերն են ենթարկվել հրամանին, մոտ 5000  սուետիահայեր բարձրացել են Մուսա լեռն ու պաշտպանվել, նրանց մեջ է եղել նաև Պետրոս Քեսաբլյանի ընտանիքը:

Մուսա լեռան վրա հերոսական ինքնապաշտպանական կռիվներ են տվել բոլոր՝ կին, երեխա: Պետրոսը 14 տարեկան երեխա է եղել: Ժոսեֆը հիշում է հոր պատմածներից, որ անգամ երեխաներն են գործ ունեցել զենքի հետ` բարութ են լցրել հրացանափողերի մեջ:

Լեռան պաշարման ժամանակ սովի մատնված մուսակլեռցիների համար  հույսի շող է եղել ֆրանսիական նավի հայտնվելը, որ առաձիններից ըեսել են երեխաները, այդ թվում նաև Պետրոսը՝ բարձրանալով ծառի վրա նկատել են նավը ու աղաղակել այդ մասին:

Ֆրանսիական նավով հասել են եգիպտոսի Պորտ- Սաիդ նավահանգիստ: Ժոսեֆը պատմում է, որ հոր ընտանիքը 2 անգամ է բռնել գաղթի ճամփան, մեկը 1915 թվականին, մյուս՝ 1939թվականին՝ հաստատվելով Լիբանանի  Այնճար գյուղումում, իսկ 1947 թվականին հայրենադարձվել են աևելայն Հայաստան: Պետրոս Քեսաբլյանը մահացել է 1985 թվականին, 84 տարեկան հասակում:  Որդու կինը պահել է այն ամենը, ինչը կապված է սկեսրայրի հիշատակի  հետ: Նա  նկուղից բերեց Մուսալեռցիների փրկության  Միջերկրական ծովի ժեռոտ ափին ֆրանսիական նավի գեղանկարը,որը պապին էր նվիրել թոռը և այն բանաստեղծությունները, որոնք գրել է Պետրոս հայրիկը:

Back to top button