Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն՝ Արցախում
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է կատարվել Արցախում: Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել հազարավոր քաղաքացիներ Արցախի հնարապետության քաղաքական ու հոգեւոր ղեկավարությունը: Մարդիկ խոսել են 1915 թվականի իրադարձությունների մասին ու շեշտել, որ Արցախյան շարժմամբ կանխվել է նոր ցեղասպանությունը:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերին է անհրաժեշտ, այլ ողջ աշխարհին՝ նոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Աշոտ Ղուլյանը կարծիք է հյատնել, որ ճանաչումը նաեւ Թուրքիային է անհրաժեշտ, որն այսօր ահաբեկչություններին հովանովորողի կերպար է ստանում:
Աշոտ Ղուլյան
Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ այսօր Ստեփանակերտի հւոշահամալիրում՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի երկու տարի առաջ կանգնեցված զանգակատան մոտ սուրբ նահատակների ոգեկոչման կարգ է կատարվել: Օրվա քարոզում սրբազանը խոսել է միջազգային երկակի ստանդարտների եւ քաղքականության մեջ բարոյականության բացակայության երեւույթի մասին՝ կոչ անելով սատար կանգնել արդարության գործին, հաղթանակի համար խնդրելով նաեւ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների զորակցությունը:
Պարգեւ սրբազան
«Արցախյան շարժումը նրա համար էր, որ մենք ցեղասպանության չենթարկվենք, ինչպես եղավ գաղտնացեղասպանությունը Նախիջեւանում եւ Ուտիքում: Արցախում ՝ոչ: Որովհետեւ մենք կազամակերպեցինք, զինված պայքար մղեցինք, մեր պետությունը ստեղծեցինք, ինչը լավագույն ձեւն է մեր ազգի պաշտպանության համար»,- ասել է Արցախի հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: