Մայիսի 14-ին Երեւան քաղաքի բնակիչների առջեւ կրկին դռներն են բացելու ընտրատարածքները: Այս անգամ երեւանցիներն ընտրելու են ավանագու անդամներին եւ քաղաքապետ: Հիշեցնենք, որ այս ընտրություններին մասնակցում է ընդամենը 3 քաղաքական ուժ: Ըստ ԸՕ 141 հոդվածի, եթե ընտրություններին մասնակցում է 3 ուժ, ապա չի գործի կուսակցության դեպքում 6, դաշինքի դեպքում` 8 տոկոսի անցողիկ շեմը, եւ մանդատների բաշխումը տեղի կունենա այս երեք ուժերի միջեւ՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այսինքն՝ այսօր արդեն կարող ենք կանխատեսել, որ Երեւանի նորընտիր ավագանիում տեղ կգտնեն եւ <<Ելքը>>, եւ <<Երկիր Ծիրանին>> եւ հանրապետականը: Այստեղ հարց է միայն, թե ով որքան ձայն կհավաքի եւ ում բաժին կհասնի քաղաքապետի աթոռը: