Հասարակություն
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներին ավտոբուսներն անվճար կտեղափոխեն


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.
• Թ.1 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի — Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ — մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը` Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — «Հրազդան» մարզադաշտ:
• Թ.2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով: