Հասարակություն

Հանրային ռադիոն՝ «Լավագույն մասնակից»


Հանրային ռադիոն, եվրոպական 200 ռադիոկայանների թվում Հայաստանը ներկայացնում է Միլանում կայացող հեղինակավոր ու մասշտաբային «#RadioCity #Milano» փառատոնին: Հիշեցնենք, որ նախորդ տարի Իտալական ռադիոկայանի  համաեվրոպական նախագծում իր մասնակցությունն ունեցավ եւ «Լավագույն մասնակցի» տիտղոսին արժանացավ Հանրային ռադիոն:

#Radiobattle նախագծում՝ հաղթանակը հաղթանակի հետևից տոնելով՝ անցյալ տարի  հասանք կիսաեզրափակիչ, որը ցավոք համընկավ ապրիլյան օրերի հետ։ Մենք հրաժարվեցինք ամբողջ եվրոպայով ապրիլի 10-ին հնչեցնել ժամանակակից փոփ երգեր, և փոխարենը մեր գործընկերներին կոչ արեցինք սոցիալական ցանցերում քվերակության փոխարեն մեկ ժամ հնչեցնել խաղաղության կոչեր պարունակող կատարումներ։ Եվրոպան միացավ մեզ»,- ասում է Հանրային ռադիոյի արտաքին կապերի պատասխանատու Էդգար Ամիրխանյանը:

«Ռադիոլուրը» հեռախոսակապ է հաստատել Միլանում գտնվող Հանրային ռադիոյի արտաքին կապերի պատասխանատու Էդգար Ամիրխանյանի հետ:

Հատված «Ռադիոլուր»-ի 18.00-ի եթերից:

Back to top button