ԿարևորՏնտեսական

Ինչ են պահանջում «Սուրմալու»-ի և «Առինջ Մոլ»-ի աշխատիկցները. բողոքի ակցիա՝ կառավարության առջեւ

լրացված


Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել են երեւանյան մի քանի տոնավաճառների աշխատակիցներ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։ Հիշեցնենք, որ մամուլն այս օրերին շրջանառում է տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերի մասին, որակելով դրանք իբրև «տեռոր», նաեւ գրում է «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» մասին։ Տոնավաճառի աշխատակիցները բողոքում են հարկային բեռից: Առևտրականները նաև պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մի քանի անգամ առաջարկել է առևտրի կենտրոնների աշխատակիցներին գնալ ՊԵԿ, սակայն նրանք հրաժարվել են: Որպես բողոքի նշան՝ ակցիայի մասնակիցները քայլերթ են կազմակերպել Հանրապետության հրապարակում, որից հետո կառավարության շենքի տարածքում պարզապես միառժամանակ նստացույց են արել։ «Ռադիոլուրը» հետեւում է կառավարության մոտ ծավալվող իրադարձություններին:  Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն օրերս հայտարարություն էր տարածել բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ իրականացնելու վերաբերյալ:

Back to top button