Հասարակություն

Պայմանագրային զինծառայողը մահացել է ճամբարային հավաքների ժամանակ ստացած հրազենային վիրավորումից

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝  պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի (ծնված` 30.08.1986թ.) մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է՝  ՀՀ  2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից  ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Back to top button