Հասարակություն

Արդյո՞ք արեւմտյան գրանտները ապակայունացման նպատակ ունեն


2016թ-ին Հայաստանյան շուրջ 2 տասնյակ հասարակական կազմակերպություն Արևմուտքից ավելի քան 1 մլն դոլար դրամաշնորհ է ստացել: «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն այս ֆինանսավորումը Հայաստանի ազգային շահի համար վտանգավոր է համարում: Ավելին նրանք վստահ են,որ  արևմտյան դրամաշնորհները քաղաքական նպատակ են հետապնդում: Իսկ ինչ նպատակ է հետապնդում «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն այս հարցը մեղմ ասած հունից հանել է ասուլիս բանախոսներին ու նրանք ասել են որ իրենք որևէ տեղից չեն ֆինանասավորովում,պարզապես ազգային շահից դրդված են նման բան անում:

«Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ  որոշել է ստանձնել սանիտարի  դեր հասարակական կազմակերպությունների ոլորտում: Այսօր նրանք հրավիրել էին ասուլիս՝ լրագրողներին ներկայացնելու իրենց կատարած հետազոտություն արդյունքները: Ըստ այդ հետազոտության՝ «Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ-ն ահռելի գումարներ է  ստանում  NED (National Endowment For Democracy)` Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից, հետևաբար, ըստ նրանց, այդ միավորումը չի կարող անաչառ լինել։

Խոսքն այն հասարակական կազմակերպության մասին է, որը ընտրություններից առաջ հրապարակեց մանկապարտեզների ու դպրոցի տնօրենների հետ հայտնի ձայնագրությունները։ Այնտեղ տնօրեններից ոմանք խոսում էին իշխող կուսակցությանը համար նախընտրական շրջանում աշխատելու մասին։

«Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ նախագահ  Արման Ղուկասյանը տարօրինակ է համարում  նրանց այս քայլը ու ասում է, որ Իրազեկ քաղաքացիական միավորում շեղվել իր հիմնական նպատակից եւ քաղաքական պատվեր է կատարում:

Արման Ղուկասյանն ասում  է, որ  օտարերկրյա հիմնադրամներն իրենց  նպատակներն ու շահերն են ներկայացնում, հետևաբար՝ Հայաստանում պարտադիր պետք է վերանայվի  հ/կ-ների գործունեության ձևաչափը։ Իրենք պատրաստվում են առաջիկայում խորհրդարան ներկայացնել առաջարկներ։

«Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ- ն Իրազեկ քաղաքացիական միավորմանը մեղադրում է նաեւ ԵԱՏՄ- ի եւ ՀԱՊԿ- ի մասին բացասականի տեղեկություններ հրապարակելու մեջ՝ շեշտելով, որ ՀԱՊԿ- ի անդամակցությունից հետո Հայաստանում, ըստ նրանց, 50 տոկոսով ավելացել են արտահանման ծավալները։ Սակայն «Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ- ի հաշվետվություն- հետազոտության ներկայացումն այնքան էլ հարթ չէր անցնում։ Երբեմն բանավեճ էր սկսվում լրագրողների եւ կազմակերպության անդամների միջեւ։ Այն հասավ իր գագաթնակետին, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե այս հասարակական կազմակերպությա՞նը ով է ֆինանսավորում:

Այս վեճը բավականին երկար տևեց։ «Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ անդամները պնդում էին, որ իրենք չեն ֆինանսավորվում։ Ուղղակի անհանգստանում են, որ Արեւմտյան միջոցներ ստացող կազմակերպությունները, իրենց ձեւակերպմամբ, սեւացնում են հայ- ռուսական հարաբերությունները եւ Հայաստանում նրանց գործունեությունը կարող է ապակայունացնել վիճակը, այն ուկրաինական սցենարով հանել։

Ու այսպես երկար կշարունակվեր, եթե ասուլիսի  սրահում անակնկալ չհայտնվեր «Իրազեկ քաղաքացիական միավորում» հ/կ- անդամ Գևորգ Ղահրամանյանը եւ պատմեր, թե ինչ ծրագրի համար են գումար ստացել. «Մեր  հ/կ-ում բոլոր քայլերն արվում են համապատասխան քննարկումների արդյունքում, և ոչ մի ուղղորդում, պատվեր չի կատարվում։ Դուք ամբողջ ասուլիսի ընթացքում ասում եք՝ գործիք են, պատվեր են կատարում, իսկ մեզ մոտ ամբողջն անկախ փորձագետներ են անում»։

Գևորգի բացատրությունից հետո «Միջազգային հումանիտար զարգացման» հ/կ      ներկայացուցիչները նշեցին, որ իրենք որևէ կերպ դեմ չեն Իրազեկ քաղաքացիական միավորմանը պարզապես կոչ են անում չբեւացնել ԵԱՏՄ դերը։

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ տարբեր երկրներ՝ եւ արեւմտյան, եւ Ռուսաստանը դրամաշնորհներ են հատկացնում հայաստանյան տարբեր հասարակական կազմակերպությունների ու դա գաղտնիք չէ:

Նա ոչ պրոֆեսիոնալ է համարում այն մոտեցումը, թե Արեւմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունները միանշանակ անկայունության են ստեղծում երկրում եւ պետք է հավասարապես ուսումնասիրել բոլոր կազմակերպությունների գործունեությունը։

Back to top button