Նոր խորհրդարանի ամենաարևմտամետ ուժը ՀՀԿ-ն է. Ստեփան Գրիգորյան


5-րդ գումարման խորհրդարանից գոհ չէինք, բայց հաջորդն ավելի տխուր պատկեր է ունենալու՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա գնահատմամբ՝ հստակ են միայն իշխանությունը ներկայացնող ուժերի դիրքորոշումները, իսկ թե ով է ընդդիմադիր, այքնան էլ պարզ չէ: Մոտեցումները մոտ են նաև արտաքին քաղաքական կողմնորոշումներում: Փորձագետները հորդորում են ՝ այս ոլորտում խորհրդարանից այլընտրանքային մոտեցումներ չսպասել:
Նոր խորհրդարանի ամենաարևմտամետ ուժը Հանրապետական կուսակցությունն է ՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հորդորում է առանց զավեշտի մոտենալ այս իրողությանը և բացատրում՝ այն պատկերը, որ արձանագրել են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, այլ եզրահանգման տեղ չի թողնում:
«Այո, համոզված եմ, որ այսօր ամենարևմտամետ ուժը խորհրդարանում Հանրապետական կուսկացությունն է»:
Նախընտրական ծրագրերում արտաքին կողմնորոշումները շարադրելիս քաղաքական ուժերը անուղղակիորեն հենվել են կոմպլեմենտարության կամ և, և-ի սկզբունքի վար: Բոլորն ընդգծել են Ռուսաստանի հետ ռազմավարական համագրոծակցության կարևորությունը, ոչ ոք ծրագրում չի գրել, որ դեմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը: Իշխող կուսկացությունը, փորձում է պահպանել հարաբերությունների բալանսը: ԵՄ-ի հետ Հայաստանի հետ համագործակցության նոր պայմանագիրն արդեն նախաստորագրվել է, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են խորանալ:
«Մյուս ուժերի դեպքում այլընտրանքային դիրորոշումներ չեմ տեսնում: Գիտեք՝ ԲՀԿ-ն և Դաշնակցությունը Եվրասիական տնտեսական միության կողմնակից են, փոքր-ինչ այլ էր «Ելք»-ի դիրքորոշումը: Սկզբում թվում էր, թե արևմտամետ ուժի հետ գործ ունենք, բայց ընտրություններից հետո շտապեցին հայտարարել, որ իրենց պետք չի ասոցիացնել արևմտամետների հետ»:
Արդյունքում, խորհրդարանական ուժերից արտաքին քաղաքականության հարցում այլընտրանքային մոտեցումներ ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ: Ստեփան Գրիգհորյանի համոզմամբ՝ խորհրդարանն այս ոլորտում վճռորոշ դեր չի ունենա, և հիմանական քայլերը կթելադրի միայն իշխող կուսակցությունը:
Նախկին և ոչ հաջորդ գումարման խորհրդանարնի պատգամավոր Թևան Պողոսյանը նույնպես այս կարծիքն է: Բայց խնդիր տեսնում է ոչ միայն 4 քաղաքական ուժերի նույն արտաքին քաղաքական կողմնորոշման, այլ նաև դիվանագիտական պոտենցիալի մեջ : Նախկին պատգամավորը կարծում է հաջորդ ԱԺ-ն այս առումով մեծ աշխատանք ունի անելու:
Խոսքը շատ ավելի ծավալուն ու խորքային աշխատանքի մասին է, որի պոտենցիալը կունենա հաջորչդ խորհրդարանը թե ոչ, նախկին պատգամավորը կասկածում է:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ արձանագրում է, որ ընդդիմադիր այդ թվում արտաքին քաղաքականության հարցում այլընտրաքնքային կողմնորոշում ունեցող ուժերի մի մասն այսօր արդեն հայտնվել է խորհրդարանի սահմաններից դուրս:
Ի դեպ, ընտրապայքարի մասնակից 9 ուժերից միայն մեկը՝ Ազատ դեմոկրատներ էր հստակ հայտարարոում, որ արևմտյան արժեհամակարգի կրող է, դեմ է Եվրասիական տնտեսկան միության կազմում Հայաստանի մնալումն, հստակ կողմնորոշված է դեպի Եվրամիություն: Ազատ դեմոկրատների հավաքած ձայները 1 տոկոսի շրջակայքում էին: Թե ինչու, Ստեփան Գրիգորյանը տարբեր պատճառներ է նշում՝ ռեսուրսների, ժամանակի անբավարությունից մինչև ՀՀԿ-ի գործոն:
Կարծում է, որ եվրոպամետ ընտրազանգվածի մի մասն իր ձայնը տվել է իշխող կուսկացությանը:
Հարցին, թե ինչ պետք է անեն ընտրություններում պարտված ընդդիմադիր ուժերն առաջիկա տարիներին, Ստեփան Գրիգորյանը հակիճ պատասխան ունի՝ ինչքան հնարավոր է շուտ լքեն քաղաքական դաշտը ու տեղ բացեն նոր ուժերի համար: