Հասարակություն

Ամուսնությունների թիվը Հայաստանում նվազել է


Մեր հանրապետությունում, ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, նկատվում է ոչ միայն ամուսնալուծությունների, այլև ամուսնությունների նվազման միտում: Ներկայացնելով Հայաստանում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների  պատկերը՝ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնել է, որ ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշը եղել է 2011 թվականին, որից հետո այդ թիվը սկսել է նվազել: Ամուսնալուծությունների ամենամեծ թիվն էլ գրանցվել է 2014 թվականին: Այժմ այդ թիվը նվազել է և ամուսնալուծվում է 1000 բնակչից մեկը: Թե որն է ամուր ընտանիքի գրավականը և ինչը կարող է ընտանիքի մասնատման պատճառ դառնալ` ռեպորտաժում:

 

Back to top button