ԿարևորՔաղաքական

Պարույր Հայրիկյան.Հանցագործության բացահայտումն սկսված է

Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր առավոտն սկսել է երկու լուրի հրապարակմամբ` մեկը լավ, մյուսը` տխուր: Իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում նա որպես լավ լուր հայտնում է, որ հանցագործության բացահայտումն սկսված է և կարծիք է հայտնում, թե շուտով պաշտոնական տեղեկատվություն կլինի այդ կապակցությամբ: Իսկ վատ լուրն այն է, որ աջ ձեռքն անաշխատունակ է. «29սմ մարմնովս անցնօղ վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել և մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկուել որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակւում է։ Լավ լինենք», -հավելել է նա:

Կարդացեք նաև

Back to top button