Քաղաքական

Մեկնարկել է ՀԱՊԿ ռազմական հանձնաժողովի նիստը

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ ռազմական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում մասնակիցները քննարկվելու են ռազմական անվտանգության սպառնալիքների թեման, գրում է «Ռիա նովոստի» —ն:

Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի Զինված ուժերի ԳՇ պետերը, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի միավորված շտաբի պետը:

Աղբյուրի փոխանցմամբ, նիստի օրակարգում քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև ՀԱՊԿ հետաքրքրությունների շրջանակներում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպման վերաբերյալ հարցեր:

Ի թիվս այլ հարցերի մասնակիցների ուշադրության կենտրոնում են լինելու նաև ՀԱՊԿ անդամ երկրների Զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման վերաբերյալ հարցերը:

Նիստի ավարտին նախատեսվում է համաձայնագրի ստորագրություն:

Back to top button