Հասարակություն

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 760 կրակոց

2017թ. ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):

Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում ակտիվորեն կիրառել տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Back to top button