

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի ընդամենը երեք քաղաքական ուժ` Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և Զարուհի Փոստանջյանի հիմնադրած ու շաբաթ օրը գրանցված «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է երեկ: Ըստ էության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած 9 ուժերից 6-ը որոշել են չմասնակցել քաղաքային իշխնությունների ձևավորմանը և մեկը մյուսի հետևից հայտարարություններ տարածել ՝ բացատրելով, թե ինչու չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Պատճառները տարբեր են, պատկերը գրեթե աննախադեպ: Ինչով են բացատրում իրավիճակը վերլուծաբանները և ինչ ընտրություններ են կանխատեսում նման մեկնարկից հետո:
Եթե այս պատկերը համեմատենք նախորդ՝ 2013-ին կայացած ընտրությունների հետ, ապա շահգրգռվածության անկումը առավել քան ակհյատ է: 2013-ի մայիսի 5-ին քաղաքային իշխանություններում ներկայացված լինելու համար պայքարում էր 6 կուսակցություն և 1 դաշինք։ Նրանցից ընտրական շեմը հաղհարացեին 3-ը ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Ժառանգության հիման վրա ստեղծված Բարև Երևանը:
Հիմա հավակնորդների ցանկը ոչ միայն կիսով չափ կրճատվել է, այլև փոխել են մասնակիցները: Նախորդ կազմից ըստ էության մնացել է միայն ՀՀԿ-ն, ավելացել է երկու նոր ուժ՝ «Ելքը» և շաբաթ օրը գրանցված «Երկիր ծիրանին»: Թե ինչու է մասնակիցների կազմն այսքան աղքատիկ, PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը պարզ բացատրություն ունի:
«Ցանկացած ուժ, որը քաղաքական է, պետք է մասնակցի: Եթե չի մասնակցում, ուրեմն քաղաքական նկրտումներով չի առաջնորդվում»:
Եվ իսկապես մասնակցությունից հրաժարված ուժերը տարբեր պատճառներ են նշել՝ հերթով մեկը մյուսի հետևից տարածած հայտարարություններով:
Ամենալակոնիկը ՕՐՕ դաշինքն էր՝ մեկ նախադասությամբ գրել էր, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Ինչու-ի մասին դաշինքը պարզաբանումներ չէր տվել, փոխարենը դա փորձել էր անել «Հայակական վերածնունդը»:
Այս ուժը նույնպես հայտարարություն էր տարածել, որ չի մասնակցի, բայց նաև պատճառներ էր նշել:
Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում է կայացրել չմասնակցել մայիսի 14-ին տեղի ունենալիք ընտրություններն՝ նշված էր հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, նախկին ՕԵԿ-ը վստահեցրել էր , որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է հասարակական-քաղաքական բոլոր գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը:
Այս երկու ուժերը, հիշենք, չեն հաղթահարել խորհրդարանական ընտռրությունների անցողիկ շեմը և չմասնակցելը նրանց դեպքում թերևս տրամաբանական է. ցածր արդյունքները թույլ չեն տալիս ընտրական երկորրդ ռաունդի մեջ մտնել: Անտրամաբանակն է այն ուժերի վարքագիծը, որոնք անցել են խորհրդարան, բայց հրաժարվում են Երևանի ավագանու ընտրություններից: Խոսքը Դաշնակցության և Ծառուկյան դաշինքի մասին է: վերլուծաբաններն առաջարկում են այս դեպքերն առանձին-առանձին դիտարկել, քանի որ տարբեր են պատճառները:
«Դաշնակցությունը համարյա բաց տեքստով նշել է, որ իր համար անսպասելի էր ստացած ձայների քանակը:
-Անսպասելի շատ, թե անսպասելի քիչ:
-Անսպասելի քիչ, թեև ես այդ կարծինքին չեմ»:
Ծառուկյան դաշինքը խորհրդարանական ընտրությունների արդյուքնով երկրորդ տեղն է զբաղեցրել, բայց հրաժարվում է ավագանու ընտրություններին մասնակցելուց: Դաշիքնի առաջնորդն իր ընտրողներին հորդորում է ըմբռնումով մոտենալ այս որոշմանը, կասկածի տակ չդնել իրենց նվիվածությունը ու նաև բացատրում է, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում անհնար էր քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր ներկայացնել: Սա Ծառուկյան դաշինքի բավցատրությունն է, նույն իրավիճակը Վիգեն Հակոբյանը դիտարկում է այլ կերպ:
Վերլուծաբանները չեն ժխտում, որ ԲՀԿ-ի չմասնակցությունը կարող է նվեր դառնալ «Ելքին» և «Երկիր ծիրանիին» ՝ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կոնսոլիդացնելու առումով: Ի դեպ, վերջին ուժին փոքր-ինչ այլ կերպ են դիտարկում:
«Փոստանջյանի համար սա պրեզենտացիոն պրեյեկտ է»:
Կա նաև մետաղադրամի մյուս կողմը: Քաղտեխնելոգները չեն բացառուըմ, որ Ծառուկյանի դաշինքի բացակայությունը նոր շանսեր տա նաև իշխանություններին: Ամեն ինչ կախված է հանգամանքից, թե ինչպես կաշխատի ու ինչ արշավ կկարողանա վարել Ելքը:
Նախընտրական քարոզչությունը կսկվի ապրիլի 21-ին ու կշարունակվի մինչև մայիսի 12-ը: Մայսիսի 14-ին Երևանում ավագանու ընտրություններ են: ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելքինը»՝ Նիկոլ Փաշինյանը, «Երկիր ծիրանիինը»՝ Զարուհի Փոստանջյանը:




