
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի պահանջով այսօր՝ ապրիլի 9-ին արտահերթ նիստ է գումարել եւ ամփոփել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
2009 տեղամասերի վերջնական տվյալներով, առաջատարը իշխող Հանրապետական կուսակցությունն է.
«Ելք» դաշինք- 122 065 ձայն
«Ազատ դեմոկրատներ»- 14 739
«Հայկական վերածնունդ»- 58 265
«Ծառուկյան» դաշինք- 428 836
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք- 25 950
Հանրապետական կուսակցություն- 770 441
Կոմունիստական կուսակցություն- 11 741
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք- 32 508
ՀՅ Դաշնակցություն- 103 048
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 6675
Անճշտությունների ընդհանուր թիվը՝ 2052
ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը:
Ընտրություններին մասնակցել են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
Այսպիսով, քվեարկության արդյունքներով ՀՀԿ-ն նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։




