
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակով՝ ասված է կուսակցությանը այսօր տարածած հայտարարության մեջ։
«Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ:
Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակավ, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը»,- ասված է հայտարարության մեջ:




