
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակա յնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:




