
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն ընթերցողներին ծանոթացրել է Հայաստանի քրիստոնեական անցյալին, ավանդություններին և մշակութային ժառանգությանը:
«3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկն է: Բայց երկիրը զգալի տեղ է զբաղեցնում հոգևոր պատմության մեջ. պատմաբանների մեծ մասը հավատացած է, որ 301թ-ին Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Այսօր հայերի շուրջ 95 տոկոսը քրիստոնյա է, Հայաստանի հոգևոր պատմությունը հնարավոր է ներկայացնել նրա հնագույն հուշարձանների և տեսարժան վայրերի միջոցով»,-ծավալուն հոդվածում գրել է պարբերականը:
Ներկայացրել է հայերի քրիստոնեություն ընդունելու ավանդությունները, Գրիգոր Լուսավորչի մասին հիշատակումները՝ պատմական և կրոնական աշխատություններում, Տրդատ Մեծ արքայի կողմից քրիստոնեության ընդունումը և տարածումը ողջ երկրի տարածքում:
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հայկական մշակույթի հեթանոսական անցյալին և բովանդակությանը, ու մասնավորապես՝ ներկայացվել են Գառնու տաճարը և Քարահունջի Զորաց քարերը:
Նկարը՝ BBC-ի




