
Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ տվյալները տուժած հայերի մասին չեն հաստատվում։ Տվյալները դեռ վերջնական չեն: Լուրը Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ ավելի վաղ Տ. Բալայանը գրել էր, որ ՍանկտՊետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունը տեղի է ունեցել այսօր կեսօրին: Կան զոհեր և տուծաժներ:




