

Առաջինը հայտնի կդառնան էլեկտրոնային քվեարկության արդյուքները
Էլեկտրոնային եղանակով խորհրհրդարանական ընտրություններին կմասնակցի արտերկրում գտնվող ՀՀ 877 քաղաքացի: Նրանք արտերկրում դիվանագիտական կամ հյուպատոսկան ծառայություն իրականացնող ՀՀ քաղաքացիներն են և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գործուղման կամ սովորելու մեկնած ՀՀ քաղաքացիները:
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունն իրականցվում է նախապես: Ընտրական օրենսգքրի համաձայն՝ այն սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ և ավարտվում 7 օր առաջ: Այսինքն, էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվել է մարտի 24-ին, ավարտվել մարտի 26-ին:
Արդյունքներն ամփոփվելու են ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո: Ապրիլի 2-ին ժամը 20,00-ին ԿԸՀ նիստում կկազմվի դրանց ամփոփոման արձանագրությունը:
Էլեկտրոնային եղանակով քվեարկողներն, ի դեպ, ընտրություն կատարել կարող են միայն կուսակացությունների և դաշինքների միջև: Նրանք տարածքային ցուցակներով ընտրություն չեն կատարում:




