

Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մշտադիտարկում է համացանցում և լրատվամիջոցներում ընտրածածտումների վերաբերյալ հրապարակվող բոլոր տեղեկությունները՝ այսօր ԿՀԸ-ում ասել է գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ 15.00-ի դրությամբ ուսումնասիրվել է մամուլում հրապարակված 970 տեղեկություն: Դրնացից 131-ն, ըստ Հովհաննիսյանի, պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ և այժմ ստուգվում են:
Ըստ խախտումների բնույթի պատկերն այսպիսին է. 48 տեղեկություն վերաբերել է այլ անձի փոխարեն քվերակելուն, 26-ը՝ ընտրության գաղտնիության խախտմանը, 15-ը վստահված անձանց, դիտորդների լիազորությունների կատարմանը խոչընդոտելուն, 8-ը՝ ընտրակաշառքին: 23 հաղորդում էլ վերաբերել է ուղղորդումներին:
Ահազանգերի մի մասն, ըստ դատախազության ներկայացուցչի, չի հաստավել կամ հերքվել է:
Սևակ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ դատախազությունը զբաղվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, նաև հորդորում է խախտումների մասին տեղեկություններ տարածելիս լինել կոնկրետ: Ըստ Հովհաննիսյանի՝ քիչ չեն ընդանուր բնույթի հաղորդումները:
Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևակ Հովհաննիսյան




