

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որևէ կոալիցիայում կլինի միայն որոշումների վրա ազդեցություն ունենալու պայմանով՝ այսօր՝ քարոզարշավի վերջին օրը, հայտարարել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նա նաև նշել է, որ հետընտրական ցանկացած զարգացումների մասին կխոսի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո:
ՀՎԿ առաջնորդը վստահ է՝ քվեարկելով «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի քվեարկում է ինքն իր օգտին, Հայաստանում մրցունակ, գրագետ ու պատրաստված քաղաքական թիմով փոփոխություններ կատարելու օգտին: Նա նաև գոհ է՝ քարոզարշավի օրերին կարողացել են իրենց ուղերձները տեղ հասցնել: Արթուր Բաղդասարյանը գոհ է նաև լրատվամիջոցների աշխատանքից: Խոսելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անունից՝ նշեց:
Վստահ է՝ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին եռյակում կլինեն: Ընտրակաշառք ու վարչական ռեսուրսի կիրառում այս ընթացքում նույնպես նկատել է: Խոստացավ՝ «հետընտրական զարգացումների մասին կխոսի ընտրություններից հետո միայն»:
ՀՎԿ առաջնորդը հայտարարությունից կամ ամփոփիչ ելույթից հետո լրագրողների հարցերին գրեթե չպատասխանեց, դրանցից մեկ –երկուսին միայն: Գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ այս կուսակցության անունը կապվում է ընտրակաշառքների հետ՝ մուրաբաներից մինչև շարֆ ու խմիչք, նաև՝ սուրճի բաժակներ: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հերքում է՝ խոսակցությունները «պարզագույն սրիկայություն» անվանելով: Մուրաբաների բաժանման նաև տարեթիվն է լավ հիշում
«2003թ էր, անցել է 15 տարի, դա էժանագին զրպարտանք է»: ՀՎԿ առաջնորդը վստահ է, որ խոսակցությունները «սև PR » են»:
«Բարի երթ՝ բոլոր քաղաքական ուժերին»,- մեկ նախադասությամբ քարոզարշավն ամփոփելով՝ ասաց Հեղինե Բիշարյանը: Արթուր Բաղդասարյանը շտապում էր՝ մեկ օր է մնացել, անելիքներ շատ ունեն՝ չեն հասցրել:




