

Գոհ են արդյոք կոմունիստական կուսկցությունից թեկնածուները քարոզարշավի ընթացքից: Որքանով են ընդունելի նրանք ընտորղների համար:
ՀԿԿ-ից ռեյտինգայինով առաջադրված թեկնածու Սիլվա Ադամյանն այսօր խոսել է իր համակիրներին ահաբեկելու դեպքերի մասին ու անհանգստություն հայտնել սպասվող ընտրությունների ընթացքի համար: Իսկ հրապարակվող սոց հարցումները, ըստ նրա, ուղղորդող նշանակություն ունեն ու նախադրյալ են շեղելու ընտրողներին իրենց մոտեցումից:
Բնապահպան Սիլվա Ադամյանը գրեթե չի եղել մարզերում, հասցրել է լինել միայն Սարուխան գյուղում ու կայացած հանդիպումը մտահոգիչ պատկեր է արձանագրում: Գյուղում նա երիտասարդների գրեթե չի հադիպել:
«Ասում են գնացել են երիտասարդները ՌԴ աշխատելու»:
ՀԿԿ ցուցակով առաջադրված թեկնածուն ուշադիր հետևում է ֆեյսբուքյան գրառումներին ու եզրակացնում, որ իր հետևորդները շատ են: Արդար ընտրությունների դեպքում նա համոզված է, որ բավականաչափ ձայներ կհավաքի: Անգամ լռողներն են ինձ ձայն տալու՝ ասում է:
Մանկավարժ հոգեբան Արմինե Դավթյանը, ով ռեյտինգայինում առաջադրված է Մալաթիա- Սեբաստիա համայնքում, դժգոհեց քարոզարշավի ընթացքից: Ովքեր լծակներ ունեն անկաշկանդ օգտագործում են լծակները քարոզչության նպատակով: Նման պայմաններում պետական կառավարման օղակներում չաշխատողները հայտնվում են լուսանցքից դուրս:
Քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը 5 օր ու հուսանք, որ ընտրողները կհասցնեն կողմնորոշվել ու հանգիստ պայմաններում, ազատ արտահայտել իրենք կամքը:




