

Հայ հեղափոխական դաշնակցությունը հավատացած է, որ ազատ, անվտանգ, զարգացող և համերաշխ հասարակություն ունենալու մեր հասարակության ցանկությունը միանգամայն իրագործելի է։ Անկախ պետականությունը, ազատագրված Արցախը մեր արժանապատվությունն ու մեր հպարտությունն են և մենք կարող ենք և պետք է զարգանանք առանց զիջելու՝ ասում է Դաշնակցությունը և ընդգծում, որ դա պետք է դառնա համազգային պահանջ, գործողությունների հստակ ու վստահություն ներշնչող ծրագիր և նվիրված աշխատանք: ՀՅԴ-ն վստահ է՝ ՀՀ քաղաքացին անձամբ զգալու է կատարված արմատական, համակարգային փոփոխությունների դրական հետևանքները: Ակնհայտ են դառնալու նոր համակարգի առավելությունները:




