

ՀԱԿ առաջնորդի՝ Լեւոն Տեր- Պետրոսյանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախյան խնդրի կարգավորման շուրջ մոտեցումները դարձան բազմաթիվ քննադատությունների առարկա։ Սակայն այս առումով ուշագրավ է Առաջին նախագահի, այսպես ասենք, ավանդական գաղափարական հակառակորդի՝ ՀՅԴ դիրքորոշումը։ Այն արտահայտելու համար այս կուսակցությունն անգամ օգտագործել էր իր նախընտրական հանդիպումները երեւանցի ընտրողների հետ։




