
Մեր մտքերը Վեստմինստերյան սարսափելի հարձակման զոհերի հետ են։ Մենք համերաշխ ենք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին։
Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, նրանց թվում` նաև հարձակում իրականացնողը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, առնվազն 20 մարդ վիրավոր է: Ոստիկանության պնդմամբ՝ հարձակում իրականացնողը միայնակ է գործել:




