
Ազգային ժողովում այսօր՝ մարտի 22-ին, քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չի ապահովվել: Խորհրդարան ներկայացել էր ընդամենը 13 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն:
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին նույնպես քառօրյա նիստերի համար քվորում չէր ապահովվել:




