
Ազգային ժողովի հերթական նիստն այսօր կրկին չգումարվեց: Նիստերի գումարման համար, ինչպես երեկվա նիստում, այնպես էլ այսօր քվորում չապահովվեց:
Քվորում ապահովելու համար հարկավոր է նվազագույնը 66 պատգամավորի ներկայություն, այնինչ՝ 131 պատգամավորից գրանցվեց 15-ը:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ մինչև 13:00-ն պատգամավորները հնարավորություն ունեն ներկայանալ ու գրանցվել, նիստը կշարունակվի, եթե քվորում ապահովվի:




