

Առողջապահությունն ազգային և պետության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից է ու, գիտակցելով ոլորտի նշանակությունը, խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական ծրագրերում ներկայացրել է ոլորտի զարգացման իր տեսլականը, որը շատերի մոտ կրկնվում է: Կրկնվող խոստումները վերաբերում են ֆինանսավորման ավելացմանը, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, դեղերի գների նվազմանը, պետական պատվերի ընդլայնմանը: Ամփոփելով նախընտրական ծրագրերում ամրագրված առողջապահական դրույթները՝ կարող ենք ասել նաեւ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում կան կրկնություններ պետպատվերի համակարգի, սերտիֆիկացված համակարգին անցնելու, ինչպես նաեւ առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ:




