

2017 թ հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողությունների ժամկետները, որոնք տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի տեղեկացմամբ, մի քանի անգամ արդեն երկարաձգվել են: Այսօր կառավարությունը հաստատել է ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Նախարարը նշել է, որ ոադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների առաջացմանն ու դրանց սփռման տարածքների մեծացմանը:




