

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքըԱրմավիրում նախընտրական քարոզչության ընթացքում փորձությունների է ենթարկվել: Արմավիրում Սեյրան Օհանյանին է մոտեցել Արցախում 7 տարի առաջ զոհված ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը և արդարություն պահանջել: Որդուն սպանության դրդողներն անպատիժ են, թեպետ մայրը համոզված է, որ խեղդել են, հետո կախել:
,,Ժառանգություն,, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դաշինքի կազմավորումը ինքնանպատակ չէ, երեք պետական գործիչների գործունեությունն ուղղված է պետության շահերի պաշտպանությանը: Երկրում զարգացման աճ չկա, իսկ գրացված աճն էլ վերաբերում է արտագաղթին, աղքատությանն ու երկրի արտաքին պարտքին: Աճել է նաև քաղբանտարկյալների թիվը:
Արմեն Մարտիրոսյանը քննադատում էր Սերժ Սարգսյանին և նրա կառավարման համակարգը, որը կոռումպացված է և խոչընդոտում է առաջընթացին:
Իրավիճակի փրկությունը երեք պետական քաղաքական գործիչների համախմբումն էր, որտեղ կա փորձառություն, գիտելի և կամք:
Չընդհատելով նախընտրական քարոզիչների ելույթ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մոտեցավ Արցախում զոհված զինվոր Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը և արդարադատություն պահանջեց:
Նանա Մուրադյանն ասաց, որ 7 տարի առաջ մարտի 18-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում որդուն սկզբում խեղդել, հետո կախել են: Մայրն արդեն 7 տարի արդարություն է փնտրում:
Սեյրան Օհանյանը հիշում է բոլոր որդեկուրույս մայրերին, նրանց բողոքը, սակայն իրավասու չի եղել խնդրի լուծմանը:
Առաջարկվող փոփոխությունները կբարելավի երկրի ընդհանուր մթնոլորտը: Դաշինքը միտված է գնալ փոփոխությունների ամեն օր, այսինքն՝ 365 օր, որը իրենց ծրագրի խորագիրն է: Միասին լուծելի են այն բոլոր խնդիրները, որոնք անկատար են և դրված են միջազգային հարաբերությունների սեղանին:
,,Ապրիլի 2-ը վճռորոշ է հայ ժողովրդի համար, մենք սուրբ գործ ունենք այս երեխաների համար: Ամեն ինչ հնարավոր է, հավատացեք,,- ասաց Վարդան Օսկանյանը և հայցեց ընտրողների քվեն թիվ 8 քվեաթերթի օգտին:




