

«Ծառուկյան դաշինք»-ի ցուցակը գլխավորող ԲՀԿ կուսակցություն նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում էր: Ծառուկյանը եկավ ու հայտարարեց, որ իշխանափոխության մասին խոսք անգամ լինել չի կարող, պետք է ձայն տալ այն ուժին, ում առաջարկած ծրագրով Հայաստանը կարող է զարգանալ: Ասաց, եթե իրենց 15 կետերը չիրականցվեն, ապա երկրի վիճակը գնալով ավելի վատանալու է: «Ծառուկյան դաշնինք»-ի հանրահավաքային արշավը արդեն երեկոյան շարունակելու է Նոյեմբերյան քաղաքում:




