
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:
Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում:
«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին և մարզիկին»,– ասվում է ՀԱՕԿ հայտարարությունում:




