

«Մենք կարող ենք» կարգախոսն ընտրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց համաժողովով՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը:
«Ազատ դեմոկրատներ»- ի համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր խոսքում անդրադարձավ սոցիալ-տնտեսական ծանր վիճակին: Տնտեսական անմխիթար վիճակը, նրա խոսքով, հանգեցրել է զբաղված բնակչության թվաքանակի էական նվազման: 1.5 մլն.- ից զբաղված բնակչության թիվը հասել է 1 մլն. ի:
Անմխիթար է նաև գյուղատնտեսության վիճակը` ասում է նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ տեղը զբաղեցնող թեկնածուն: Հողերը, ըստ նրա, չեն մշակվում, ով պետք է զարգացնի պետությունը՝ հարցնում է նա և առաջարկում՝ «Հույսներդ կտրեք, թե ինչ-որ մեկը կգա ներդրում կանի ու կզարգացնի պետությունը։ Դուք պետք է զարգացնեք Հայաստանը: Չինաստանի օրինակն ուսանելի է»,- նշեց։




