
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Երևան, հաղորդում է TASS գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ պատվիրակությունն այցի շրջանակներում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները:
«Հայ և ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն միջխորհրդարանական հարթակներում, այդ թվում ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ կազմակերպությունների Խորհրդարանական վեհաժողովներում համատեղ աշխատանքը», – ասել է Պետդումայի ներկայացուցիչը:




