

Տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք հասարակությանը թույլ չեն տա գնալ նման քայլերի, մարտի 1-ի դառը փորձը նաև իշխանություններին է ստիպել շատ հարցերում այլ վարքագիծ որդեգրել՝ այսօր « Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի, Մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվելի Նիկոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է համարում մարտիմեկյան իրադարձությունների կրկնությունը:
Նիկոյանի գնահատմամբ՝ մարտի 1-ը թե ընդդիմության, թե իշխանության փոխադարձ անհադուրժողականության հետևանք էր: «Գնում էր ռեսուրսների դաժան պայքար, չկար հանդուրժողականության, միմյանց լսելու անգամ փոքր ցանկություն», -ասում է պատգամավորը:
Մարտի մեկի պատճառների ու հետևանքների, քաղած դասերի ու եզրահանգումների, հարցի նկատմամբ փոփոխվող քաղաքական դիրքրոշումների մասին «Ռադիոլուրը» զրուցել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամվոր, Մարտի 1-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:




