

Մոսկվայում երկկողմ բանակցությունների արդյունքներով կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում բարձրաստիճան դիվանագետները կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Սսուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը՝ Ղրաբվաղյան հակամարտության կարգովորման հարցում. «Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոնումը շարունակելու օգտին՝ այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լավրովը նաև ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա: «Եթե մենք իսկապես հանձնառու ենք փոխադարձ ընդունելի լուծում որոնելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, իմ խորը համոզմամբ, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա»,- հայտարարել է Լավրովը՝ ընդգլելով որ համանախագահների եռյակի առաջատար դերի օգտին բազմիցս հանդես են եկել ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այնպես էլ ԵԱՀԿ բոլոր անդամները:
ՀՀ արտգործնախարարը ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի նախագահի Ռուսաստան այցի նախապատրաստման հարցերը: Նալբանդյանը նշել է, որ այսօր տրվել է Ռուսաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Մինչ Լավրով-Նալբանդյան բանակցությունները Մոսկվայում, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
«Մենք համաձայնեցրել են լրացուցիչ քայլեր, որոնք կոչված են արժանավայել նշելու այդ տարեթիվը»,-ասել Է Լավրովը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, տեղեկացնելով, որ Նալբանդյանն իրեն հրավիրել Է այցելել Հայաստան: «Մենք այդ հրավերն ընդունում ենք, համաձայնեցնում ենք նրա օրակարգը եւ այդ այցի ծրագիրը»,-ասել Է Լավրովը՝ չհստակեցնելով, թե երբ կկայանա այցը:




