

Ընտրությունների թեման՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում։ Ինչ ազդեցություն կունենան ապրիլյան խոհրդարանական ընտրությունները արտաքին քաղաքական վեկտորների ընտրության հարցում եւ ինչ կեցվածք Հայաստանի նկատմամբ կորդեգրեն գերտերությունները։ Հայ և ռուս քաղաքագետների դիտարկումներն ամբողջացրել է «Ռադիոլուրը»։
Արդյոք շահագրգռվա՞ծ են արտաքին ուժերը ՀՀ-ում ապրիլին նախատեսված ընտրություններով: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ՀՀ գտնվելով ՀԿ-ում և կարևոր աշխարհաքաղաքական դիրք գրավելով, բնականաբար, հետաքրքիր է և ՌԴ, և ԱՄՆ-ի, և ԵՄ: Այդ տերությունների ներկայությունը ՀՀ-ում անշուշտ տեսանելի կլինի:
Բացի դա՝ ԱՄՆ-ում ու ՌԴ լուրջ հայկական համայնքներ կան, որոնք իրենց լծակներով ազդում են Երևանի հանդեպ այդ երկրների վարած քաղաքականության վրա: ԵՄ համար էլ մեր երկիրը կարևոր է որպես ԱԳ ծրագրում ընդգրկված երկիր:
Բոլոր այդ երեք գերտերությունները, քաղաքագետի կարծիքով, բնականաբար կուզեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ տեսնել ՀՀ-ում:
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ, անդրադառնալով հարցին, նկատեց, որ լիակատար անկախությունն չգիտի, թե որտեղ կարող է լինել: «ՌԴ- ն նույնպես լիովին անկախ չէ, իհարկե կան ազդեցություններ, օրինակ ՌԴ տնտեսության նկատմամբ պատժամիջոցները: Ի սեր Աստծո՝ դա չի նշանակում, թե կառավարում են ՌԴ-ը: Պարզապես հարցը կախվածության ու փոխկապվածության մասին է: ԱՄՆ էլ շատ հարցերում Չինաստանից կախվածություն ունի»,- հստակեցրեց նա, շարունակելով. «Իհարկե որոշակի կախվածություն Երեւանը Մոսկվայից ունի՝ հենց միայն տարբեր քաշային կարգերում լինելու հանգամանքը հաշվի առնելով: Սա ոչ լավ է, ոչ վատ, պարզապես այդպես է: Չեմ կարծում, թե Հայաստանի ներքին օրակարգի հարցը Կրեմլի գլխավոր թեման է, որ Կրեմլում ոչ ուտում, ոչ խմում են և ուզում է, որ այս կամ այն կուսակցությունը հաղթի»:
Իհարկե, տարբեր գունավոր հեղափոխությունների մտավախություններ կան։ Դրանք սակայն մի փոքր ուռճացված են՝ ասաց՝ պարզաբանելով, որ եթե ինչ-որ բան տեղի է ունենում Ուկրաինայում՝ դա չի նշանակում, թե նույնը պետք է լինի նաև ՀՀ-ում:
Կոնկրետ Հայաստանում, Մարկեդոնովի խոսքով, փողոցային քաղաքականության ավանդույթներ կան, որոնք ավելի վաղ են ի հայտ եկել, քան՝ գունավոր հեղափոխություն հասկացությունը։ Նա հիշատակեց ղարաբաղյան շարժմանը նախորդող իրադարձությունները։
«Դրանք կան։ եղել են ու լինելու են: Սա փոքրիկ հանրապետություն է, որտեղ իշխանության եւ հասարակության միջեւ տարածությունն այնքան էլ մեծ չէ։ Ուղղակի քաոսի, անհասկանալի կերպարների հայտնվելու մտավախություն կա»։
Ռուս քաղաքագետը նշեց, թե իրեն հաճախ հարցնում են որ ՀՀ-ում կարող են իշխանության գալ մարդիկ, նոր սերնդից են, և որոնք ՌԴ մասին քիչ գիտեն: Սակայն հարցը Ռուսաստանի մասին իմացությունը չէ: Կան քաղաքական իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել՝ ասաց՝ բացատրելով, «Այդ մարդիկ երկու- երեք օր կաշխատեն նախագահի աշխատակազմում ու կհասկանա, որ առանց ՌԴ անհնար է: Վառ օրինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որ հակասովետական մարդ էր, ԽՍՀՄ քանդման լոկոմոտիվը: Բայց նաև այն մարդն է, ով Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական գործընկերներ դարձրեց: Հայաստանում կարողանում են ռուսականը տարբերակել խորհրդայինից»,- ասաց նա:




