

Վրաստանի գլխավոր դատախազությունն այսօր հաստատել է, որ Համայն Վրաց պատրիարքին փորձել են թունավորել: Երկրի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Իլիա երկրորդին ցիանիդով թունավորելու փորձի մեջ մեղադրվում է պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Նա ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ Իլիա երկրորդի մոտ:
Երկրի Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքով՝ օդանավակայում հոգևորականի մոտ հայտնաբերվել է ցիանիդ, որով նա պատրաստվում էր Գերմանիայում թունավորել պատրիարքին:
Համայն Վրաց պատրիարքը այս օրերին բուժման նպատակով Գերմանիայում է:
Բեռլինյան կլինիկայում գտնվող հայր Նիկոլոզը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը ասել է, որ պատրիարք Իլիա 2-րդը չի հավատում, որ ինչ-որ մեկը ցանկացել է թունավորել իրեն:
«Այսօր առավոտյան վիրահատել են Պատրիարքն միզապարկը: Պատրիարքը տարիքով է, բոլորն անհագստանում են, թե ինչպես է անցել վիրահատությունը: Նա իրեն լավ է զգում»,-ասել հայր Նիկոլոզը:
Բեռլինում գտնվող հայր Դեմիտրին անդրադառնալով տեղի ունեցածին, հույս է հայտնել, որ իրավապահները կտան բոլոր հարցերի պատասխանը. «Այս պահին պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանիսվինին Բեռլինում է, այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»:
Ի դեպ, Դատախազություն է կանչվել նաև Գերմանիայում գտնվող պատրիարքի անվտանգության ծառայության ղեկավար Իոսեբ Օհանիսվինին:




