

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր համաձայնագիր են ստորագրել, որով ազդարարել են իրենց համատեղ քաղաքական գործունեության մեկնարկը: Միավորումը հենց այդպես էլ կկոչվի՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինք: Այսօր հայտարարվել է, որ բացի այս ուժերից միավորմանը միացել են նաև երկու կուսակցություն և երկու հասարակական կազմակերպություն: Հուշագրի ստորագրման արարողությանը սակայն չեն մասնակցել այն ուժերը, որոնց հետ սկսվել էին քննարկումները: Դեմկուսն արդեն բացատրել էր, թե ինչու չստացվեց համագործակցությունը, Երրորդ հանրապետության անունից Վիկտոր Դալլաքյանն այսօր է մանրամասնել, թե ինչու է լքում այս միավորումը: Նա ի դեպ նոր դաշինքին մեղադրել է ստվերային գործողությունների և կոլուարային պայմանավորվածությունների մեջ:





