

Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարել է, որ ստորագրահավաք է սկսում ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի ստորագրությունը: Կհաջողվի արդյոք հավաքել առնվազն 27 ստորագրություն թե ոչ, առայժմ պարզ չէ: Քաղաքական դաշտում ընտրությունների օրվա փոփոխության հարցի շուրջ թվացյալ համաձայնություն կա: Բայց ճանապարհները, որոնցով քաղաքական ուժերը պատկերացնում են հանգուցալուծումը, կարծես թե տարբեր են:
Գնացող խորհրդարանի անդամները մտածում են առաջիկա խորհրդարանի ձևավորումը օրինական հիմքերից սկսելու մասին: Այսպես են հիմնավորում ՍԴ դիմելու նախաձեռնությունը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:
Փաստարկները, որոնք ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու իրավական հիմքերի մասին, ընդդիմադիրներին չեն համոզել:
Նրանք կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
«Թող Սահմանադրական դատարանը որոշի, թե ով է այս հարցում ճիշտ»:
Որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, նախ պետք է դիմում ստանա, իսկ որպեսզի դիում ստանա, անհրաժեշտ է, որ դրա տակ լինի առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: Սա նշանակում է, որ ՀԱԿ-ի նախաձփեռնությունը պետք է պաշտպանեն ընդդիմադիր մյուս խմբակցությունները, քանի որ ՀԱԿ-ը միայն 7 պագամավոր ունի: Մյուս ընդդիմադիրները դեռ քննարկում են հարցը:
ԲՀԿ-ն, օրինակ, երկակի մոտեցում ունի: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ իրենք կողմ են իրավական գործընթացներին:
«Եվ պաշտպանելու ենք սահմանադրագետների այն վեճը, որի արդյուքնում կգան հստակ եզարակցության»:
Այս մոտեցմամբ հանդերձ՝ ԲՀԿ-ն առաջարկում է կշռել , թե որն է ավելի կարևոր՝ օրվա փոփոխությունը թե ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը:
Համարյա նույն դիտարկումն է անում «Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը: Խնդիրը ոչ նթե ձևն է, այլ բովանդակությունը՝ ասում է պատգամավորը:
« Մի քիչ ձևական է, արհեստական է, որովհետև եթե ընտրությունները պետք է կեղծվեն, ապա կարևոր չէ դա կլինի ապրիլի 2-ին, թե ապրիլի 22-ին»:
Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ օրվա խորհուրդը նկատի ունենալով հենց ապրիլի 2-ին արդար ընտրություններ անցկացնելը հարգանքի տուրք կլինի մեր հերոսների հիշատակին: Ի դեպ այս առաջարկը Հակոբյանը պատրաստվում է գրավոր ներկայացնել խորհրդարանական ուժերին: Դա կլինի հատուկ հուշագիր կամ մեմորանդում, որով ընտրության մասնակից ուժերը կամրագրեն արդար ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը:
«Այդ մեմորանդումը պետք է ստորագրեն բորոլրը, և առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը»:
Քաղաքական մեծամասնությունը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խոսքով վստահեցնում է՝
« Բոլոր քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք օրը վերանայելու: Մնացածը ձեր սահմանադարական իրավուքների շրջանակում է»:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ նշեց, որ եղել են մասնագետների բացատրությունները տվյալ որոշման մասին. «Բացի դրանից, հնչել է նաև ՀՀ նախագահի մոտեցումն այն մասին, որ սկզբունքային չէ խնդիրը, և քաղաքական ուժերի համաձայնության դեպքում՝ մենք պատրաստակամ ենք օրը վերանայելու»։
Այս պահին ձևաթղթի տակ ստորագրել է 11 պատգամավոր, ՀԱԿ-ից բացի ԲՀԿ-ի մասն կազմող Հմախմբում կուկսացության 4 պատգամավորները: ԲՀԿ-ի մյուս մասը, ինչպես նաև ՕԵԿ-ը դեռ քննարկում է հարցը: ՀՅԴ-ն հստակ գիտի, որ նախաձեռնությունը չի պաշտպանելու:




